Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հանուն «տուն պահելու» նրանք երկիր, հայրենիք չեն թալանում, ավերում ու ծախում

Հանուն «տուն պահելու» նրանք երկիր, հայրենիք չեն թալանում, ավերում ու ծախում
29.10.2024 | 12:23

Հանրահայտ, հանրաճանաչ Քաջ Նազարն ու ՈՒստիանն են։ Իրենց աշխատավայրը Դսեղ գյուղում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի մերձակայքում է։

Ներկայացնելով մեր ազգային անմահ հերոեներին, այցելուներից, օրինակ, նկարվելու համար վճարվելով, իրենք էլ այդպես են տուն պահում։ Ի տարբերություն երկրի նախկին ու ներկա նազարների, նրանք բազմիցս ավելի ազնիվ ու համեստ են՝ «տուն պահելու» համար երկիր, հայրենիք չեն թալանում, ավերում ու ծախում։

Իմանալով, որ արցախցի եմ, ՈՒստիանը հարցնում է՝ ձեզ մոտ, Արցախում էլ է ցու՞րտ։

Ասում եմ՝ հա, 4-5 մետր ձյուն է նստած, մի այլ, հազարապատիկ ավելի ստոր, տականք ու վիժվածք Նազարի պատճառով այնտեղ արդեն հավերժական ձյուն ու սառնամանիք է։

Չէ՛, չեմ ծիծաղում այս մարդկանց վրա։ Սովորական, հասարակ մարդիկ են՝ իրենց համեստ խելք ու կարողություններով։ Նրանք իրականում Նազար և ՈՒստանն էլ չեն, այլ նրանց դերակատարը։

Մտածում եմ, որ այնուամենայնիվ եթե նրանք լինեին երկրի բարձրագույն աթոռներին նստած, Հայաստանը երևի թե ավելի խայտառակ վիճակում չէր լինելու, որովհետև սրանք հաստատ Հայաստանի ու հայության թշնամի չեն, ինչպես իրական նազարն ու իր ուստիաննան։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ